Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սկսել են դժվար հասկանալ

Սկսել են դժվար հասկանալ
07.02.2014 | 01:29

Նախորդ օրը ՄԻԱԿ-ի ներկայացուցիչ, լոնդոնաբնակ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի համախոհ, ԱԺ-ում «գազային» հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների առաջարկին հարցով «ձեռնպահ» քվեարկած Լևոն Մարտիրոսյանն այնուհետև հարց ուղղեց կառավարությանը, որի լեյտմոտիվը հետևյալն էր` ինչո՞ւ լավ չեք կազմակերպել կուտակային կենսաթոշակի հարցի բացատրական աշխատանքը, քննարկումային ֆոնը, որ այսքան հարցականներ են առաջացել բոլորի մոտ` վերածվելով «մնացորդային երևույթների»: Հարցը խոր «տարակույսներ» առաջացրեց դահլիճում. նախ` ողջ օրն անտրամադիր Հովհաննես Արգամիչը մի տեսակ խաղաղվեց, հանդարտվե՜ց այդ հարցի վրա, «ընկավ տեղը», հակառակ «իր տեղը չգտնող» Էդուարդ Շարմազանովի, ով երկար ու սևեռված նայում էր Լևոն Մարտիրոսյանին` մտածում ու «հաշվում»` ինչո՞ւ է ՀԱԿ-ի Լևոնի «հանգի» հարց տալիս իրենց թիմակից Լևոնը. նույնական էր նաև Լևոնին ուղղված կառավարության անդամների հայացքը. նրանք էլ փորձում էին հասկանալ` «ինչու, երբ, որտեղ», մանավանդ որ ՀՀԿ «թիմին» ցուցում էր տրված՝ վարչապետ չպետք է փոխվի, ով ուզում է, որ նա փոխվի, թող սառը ջուր խմի, սիրտը հովացնի` սթրեսից դուրս գա, հետո էլ հայտարարվել էր, որ վարչապետը քարտ-բլանշ ունի, ու պետք է բոլոր ՀՀԿ-ականները շաբաթ օրերին խելոք ներկայանան ՀՀԿ գրասենյակում նրա անցկացրած «սեմինարներին»:
Ոնց երևում է` առաջիկա «սեմինարին» այս մի հարցն էլ են «նայելու» հանրապետականները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ